Идет загрузка сайта...
Текущий язык в разработке, скоро и его будем поддерживать :)
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մասնագետների
Степанакерт. Добавлено: 24.06.2019
Продавец:
Регион: Степанакерт
Цена: - драм
Телефон: 097337101
E-mail:
Աշխատանքի նկարագիր. 
 
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստակամ են փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրենց կարիերան որպես ուսուցանող մարզիչ  Ստեփանակերտի  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:   

Գործառույթներ.  

Հիմնվելով ուսուցման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանողները անմիջականորեն կաշխատեն Թումո անդամների հետ՝ կատարելով հետևյալը.  
Աջակցել նրանց ուսումնական առաջընթացին.  
Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը.   
Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար.   
Խրախուսել ու քաջալերել անդամներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը.  
Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում.  
Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել  ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու համար.   
Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով.   
Խթանել   համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը.  
Ուսուցանողը նաև հետադարձ կապ պետք է ապահովի Թումոյի ուսումնական բովանդակությունը գնահատողներին՝ նոր վարժանքների ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում:   

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ.  

Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք.   
Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից ( անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և ֆիլմերի ստեղծում) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ.   
Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը.  
Պատրաստակամություն զարգացնելու բարձրակարգ հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները.   
Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն.  
Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից մեկում.  
Գերազանց հաղորդակցման հմտություներ՝ ներառյալ գրավոր հաղորդակցումն ու միջանձնյա շփումը, ինչպես նաև հրապարակային ներկայանալու կարողությունը (անգլերենի իմացությունը առավելություն է):    

Վայրը` ք.Ստեփանակերտ, ԱՀ 
  
Ինչպես դիմել` 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը հետևյալ հղմանը

https://tumo.zohorecruit.com/recruit/ViewJob.na?digest=u.rnQc4UNejmegSKhdVYvKxqV9t%407sLhYW0n1uEfp3c-&embedsource=CareerSite

Վերջնաժամկետ՝ 24.07.2019 
 
Объявление просмотрено 155 раз
НАШ ТЕЛЕФОН
+374 97 239900
+374 47 971772
+374 97 173000
По вопросам рекламы, Прочитать