Идет загрузка сайта...
Текущий язык в разработке, скоро и его будем поддерживать :)
РЕЗУЛЬТАТ ПОИСКА /
№: 199907
Աշխատանքի նկարագիր.   Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված, խանդավառ և տեխնոլոգիաների ոլորտում բազային գիտելիքներ ունեցող մասնագետների, ովքեր պատրաստակամ են փորձարկել նոր տեխնոլոգիաներ՝ մեկնարկելով իրենց կարիերան որպես ուսուցանող մարզիչ  Ստեփանակերտի  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:   Գործառույթներ.  Հիմնվելով ուսուցման հաստատված մոդելի վրա՝ ուսուցանողները անմիջականորեն կաշխատեն Թումո անդամների հետ՝ կատարելով հետևյալը.  • Աջակցել նրանց ուսումնական առաջընթացին.  • Օգնել նրանց նախագծել իրենց անհատական ուսումնառության պլանը.   • Ուղղորդել նրանց` վարժանքներն ավարտին հասցնելու համար.   • Խրախուսել ու քաջալերել անդամներին կիրառելու ինքնուսուցման և տեխնոլոգիաների ներուժը.  • Օգնել տեխնոլոգիաներին առնչվող տարբեր բնագավառներում գործնական դասընթացների և նախագծերի համակարգման գործում.  • Հետևել ուսանողների հաճախելիությանը և հետադարձ կապ ապահովել  ուսանողների ուսումնական աճի վերաբերյալ: Միջոցներ ձեռնարկել ուսանողներին ներգրավելու և տեխնոլոգիաների հանդեպ ոգեշնչելու համար.   • Հանդես գալ ուսանողներին մարզիչի դրական ու մասնագիտական պատկերով.   • Խթանել   համագործակցությունն ու խանդավառ ուսուցումը.  • Ուսուցանողը նաև հետադարձ կապ պետք է ապահովի Թումոյի ուսումնական բովանդակությունը գնահատողներին՝ նոր վարժանքների ստեղծման ու արդեն առկա վարժանքների վերամշակման ընթացքում:   Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ.  • Մարդկանց հետ շփվելու գերազանց հմտություններ ու դեռահասների հետ աշխատելու ձիրք.   • Թումոյի հիմնական ուսումնական ոլորտներից ( անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և ֆիլմերի ստեղծում) առնվազն մեկի տարրական իմացություն և կարողություն՝ տվյալ ոլորտում սովորելու տեխնիկական հասկացություններ և ծրագրային գործիքներ.   • Բազմակողմանի ընդունակություններ այնպիսի տեխնիկական ոլորտներում, ինչպիսիք են գրաֆիկական ձևավորումը կամ ծրագրավորումը, ինչպես նաև արտիստիկ հմտություններ, ինչպիսիք են նկարչությունն ու ստեղծագրությունը.  • Պատրաստակամություն զարգացնելու բարձրակարգ հմտություններ, ինչպիսիք են ստեղծարարությունը, վերլուծական մտածողությունն ու նախաձեռնող լինելու ունակությունը, ինչպես նաև կազմակերպչական ընդունակությունները, ինչպիսին թիմային աշխատանքն է, հաղորդակցման ու հետազոտական հմտությունները.   • Համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն.  • Ուսանող կամ շրջանավարտ ճանաչված համալսարաններից մեկում.   • Գերազանց հաղորդակցման հմտություներ՝ ներառյալ գրավոր հաղորդակցումն ու միջանձնյա շփումը, ինչպես նաև հրապարակային ներկայանալու կարողությունը (անգլերենի իմացությունը առավելություն է):    Վայրը` ք.Ստեփանակերտ, ԱՀ   Ինչպես դիմել` Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը հետևյալ հղմանըhttps://tumo.zohorecruit.com/recruit/ViewJob.na?digest=u.rnQc4UNejmegSKhdVYvKxqV9t%407sLhYW0n1uEfp3c-&embedsource=CareerSiteՎերջնաժամկետ՝ 24.07.2019  
драм
Раздел:
НАШ ТЕЛЕФОН
+374 97 239900
+374 47 971772
+374 97 173000
По вопросам рекламы, Прочитать